Լրահոս

02.02.2018 17:22


Mercedes-ը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գազալցակայանի մոտ բախվել է էլեկտրասյանը. կա 5 վիրավոր

Mercedes-ը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գազալցակայանի մոտ բախվել է էլեկտրասյանը. կա 5 վիրավոր

Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 FV 559 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքում Երևանյան փողոցում՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող գազալցակայանի մոտ բախվել է էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 5 հոգի, որից մեկը երեխա է, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը