Առայժմ պարզ չէ, ինչքան կարժենա ուղեվարձը Երևանի տրանսպորտային նոր համակարգի ներդրումից հետո
Մայրաքաղաքի իշխանությունները խոստանում են՝ մինչ տարեվերջ Երևանը կամ արդեն ներդրված տրանսպորտային նոր համակարգ կունենա, կամ էլ դրա իրականացման ուղղությամբ առարկայական քայլեր կձեռնարկեն։ Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը այսօր հայտարարեց՝ քանի որ բարեփոխումները մասշտաբային են, ժամկետներում հնարավոր են շեղումներ, բայց մինչ այս պահը ամեն ինչ սահուն է գնում։
«Ցանկալի է, իհարկե, որ մինչև տարեվերջ ունենանք ներդրված ավտոբուսները, բայց ես վստահ եմ, որ եթե մենք տարեվերջին ունենանք ամեն ինչ հստակ և պայմանագրերը կնքված և ավտոբուսները ներկրելու ճանապարհին լինեն, մենք նույնպես կհամարենք, որ հաջողությամբ հասել ենք վերջնակետին», - նշեց Նիկոյանը:
Նոր տրանսպորտային համակարգի ներդրումից հետո, փոխքաղաքապետի խոսքով, քաղաքացիները միջինը երեք րոպե կսպասեն իրենց անհրաժեշտ տրանսպորտին։ Ուղևորափոխադրումները ավելի արագ կկատարվեն, կստեղծվեն հատուկ հավելվածներ, որոնց միջոցով մարդիկ կիմանան, թե երբ կմոտենա տրանսպորտը։ Վահե Նիկոյանը խոստացավ՝ անկախ նրանից, թե քանի տրանսպորտ կփոխի քաղաքացին իր նշանակետին հասնելու համար, նա վճարելու է մեկ անգամ: «Սա այն կարևոր հանգամանքներից մեկն է, որը դրված է որպես սկզբունք», - ընդգծեց նա:
Չնայած այս հանձնարարականին՝ Երևանի իշխանությունները պնդում են, որ դեռ պարզ չէ, թե ի վերջո ինչքան կարժենա ուղեվարձը և ինչպես է այն հաշվվելու:
«Տարբերակները բազմաթիվ են՝ և՛ ժամային, և՛ ուղեվորությունով: Շատ տարբերակներ կան, այդ թվում հիմնվելով միջազգային փորձի վրա: Մենք ընտրելու ենք դրանցից, այնպես չէ, որ ինչ-որ նոր մոդել կգծենք, բայց դրանցից որը որ կիրառելի կլինի Երևանի համար», - մանրամասնեց Վահե Նիկոյանը:
Փոխքաղաքապետն ասաց, որ այժմ վերջնականացնում են նոր տրանսպորտային ցանցը, ինչը ամենակարևորն է, դրանից հետո արդեն կանցնեն մյուս հարցերին։

Աղբյուրը՝ Ազատություն