Լրահոս

03.02.2018 10:36


Միջին տարիքի տղամարդն անցել է Հաղթանակ կամրջի բազրիքից այն կողմ և սպառնացել ինքնասպանություն գործել

Միջին տարիքի տղամարդն անցել է Հաղթանակ կամրջի բազրիքից այն կողմ և սպառնացել ինքնասպանություն գործել

Փետրվարի 3-ին, ժամը 10:15-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված միջին տարիքի տղամարդն անցել է Երևան քաղաքի Հաղթանակ կամրջի բազրիքից այն կողմ և սպառնում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը