Լրահոս

03.02.2018 11:49


Երևանում ինքնասպանություն գործած 31-ամյա քաղաքացին Արարատի նախկին մարզպետի և ոստիկանության գեներալ-մայորի ազգականն էր

Երևանում ինքնասպանություն գործած 31-ամյա քաղաքացին Արարատի նախկին մարզպետի և ոստիկանության գեներալ-մայորի ազգականն էր

SHAMSHYAN.com-ը տեղեկացրել էր փետրվարի 1-ին, Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ինքնասպան եղած քաղաքացին՝ 31-ամյա Արսեն Ա-ն, Արարատի նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ազգականն էր և ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի քրոջ փեսան էր, ով, ի դեպ, թե՛ հարազատների, թե՛ ընկերական շրջապատում գնահատվում էր դրական և շատերի համար զարմանալի է եղել, երբ իմացել են, որ Ա. Աբրահամյանը ինքնասպան է եղել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ժամը 19։00-ի սահմաններում Սևան քաղաքում գրանցված, սակայն ժամանակավորապես Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի 8/ա շենքում բնակվող, 31-ամյա Արսեն Ա.-ն ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած էր նետել նշված շենքի 9-րդ հարկի պատուհանից։

Այս խորագրի վերջին նյութերը