Կոտայքում 36-ամյա վարորդը խմած վիճակում Нива-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել
Երեկ՝ փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Հրանտ Հաբեթնակյանը Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2121 մակնիշի 20 ՕՕ 585 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Հաբեթնակյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության։ Պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։