Աշխարհ

05.02.2018 10:41


Աֆրինում քրդերի դեմ գործողություններում սպանվել է 2 թուրք զինծառայող, վիրավորվել՝ 5-ը

Աֆրինում քրդերի դեմ գործողություններում սպանվել է 2 թուրք զինծառայող, վիրավորվել՝ 5-ը

Փետրվարի 4-ին Սիրիայի Աֆրին շրջանում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորման և դրա ռազմական թև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» դեմ գործողություններում սպանվել է Թուրքիայի զինված ուժերի 2 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին:

Ըստ թուրքական «Հյուրիեթ» պարբերականի՝ սպանված զինծառայողներ են պրոֆեսիոնալ սերժանտներ Սելիմ Վուրդալը և Բեքիր Էվրենը:

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Աֆրինում քրդական ուժերը Թուրքիայի ԶՈւ տանկ են խոցել, որի արդյունքում 5 թուրք զինծառայող է սպանվել։ Աֆրինում առանձին բախումներում սպանվել է ևս մեկ թուրք զինծառայող, ևս մեկը՝ Թուրքիայի Քիլիս նահանգում՝ քրդերի կրակից։ Այսինքն, 1 օրում թուրքական կողմը ունեցել է առնվազն 7 զինծառայողի կորուստ:

Ըստ Թուրքիայի ԶՈւ ԳՇ տվյալների՝ Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում՝ հունվարի 20-ից մինչև փետրվարի 3-ը թուրքական կողմը ունեցել է 13 զինծառայողի կորուստ, ևս 57 վիրավոր: Եվս 2 կորուստ փետրվարի 4-ին, այսինքն ընդհանուր 15 զինծառայողի կորուստ:

Բացի Թուրքիայի զինված ուժերից, Աֆրինում կորուստներ են տալիս Անկարային աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները, որոնք էլ իրականացնում են քրդական ուժերի դեմ հիմնական ռազմական գործողությունները: Փետրվարի 1-ի դրությամբ երկուսը միասին պաշտոնապես ունեին 29 կորուստ։

Թուրքիայի զինուժը և աջակցող զինյալները Աֆրինում գործողություն է սկսել հունվարի 20-ից:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը