Լրահոս

05.02.2018 22:07


Շիրակում 54-ամյա վարորդը ЗИЛ-ը վարելիս՝ հանկարծամահ է եղել և բախվել գազատար խողովակին

Շիրակում 54-ամյա վարորդը ЗИЛ-ը վարելիս՝ հանկարծամահ է եղել և բախվել գազատար խողովակին

Այսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի բնակիչ, 54-ամյա Արթուրիկ Հարությունյանը Մանթաշ-Հոռոմ ավտոճանապարհի Սպանդարյան գյուղի վարչական տարածքում իր վարած ЗИЛ 130 մակնիշի 734 ՕP 61 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ դատաբշժկի նախնական եզրակացության՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել և, ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Հարությունյանը ավտոմեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր Ամասիայի պանրագործարանում՝ որպես վարորդ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը