Երևանում փրկարարները թթվածնային բալոններով ներս են մտել հանրակացարան և դուրս բերել Ադրբեջանի 64-ամյա քաղաքացուհուն
Այսօր՝ փետրվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:45-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 29/2 շենքի (նախկին հանրակացարաններ) բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները թթվածնային հատուկ շնչառական սարքերով ներս են մտել և բնակչին՝ 64-ամյա Պիրիեվա Սվետլանային ցուցաբերել են համապատասխան օգնություն ու երկրորդ հարկից իջեցրել շտապօգնության ավտոմեքենայի մոտ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կնոջ տվյալների մեջ առկա է Ադրբեջանի Հանրապետության գրանցում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։