Կոտայքում Mercedes-ն արմատախիլ է արել մի քանի ծառ և հայտնվել դաշտում. կա 1 զոհ 3 վիրավոր
Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 QA 877 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ջրաբեր գյուղից դեպի Աբովյան ընթանալիս՝ նշված ճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, արմատախիլ արել ծառեր և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:
Կոտայքի մարզի Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արսեն Հարությունյանը։ Վթարի հետևանքով տեղում մահացել է Աբովյան քաղաքի Գառնիի փողոցի բնակիչ՝ 16-ամյա Գևորգ Աբրահամյանը, իսկ հիվանդանոց են տեղափոխվել վարորդ Ա. Հարությունյանը, մյուս ուղևորներ՝ Աբովյան քաղաքի Գառնիի փողոցի բնակիչներ, 36-ամյա Քրիստինե Այվազյանը և 14-ամյա Գեղեցիկ Աբրահամյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավոր Ք. Այվազյանը աշխատում են Կոտայքի մարզում գործող «Սարանիստ» ՍՊԸ-ում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։