Վրաստանում գողական աշխարհի հետ կապերի համար կպատժեն
Վրաստանում խստացվում է «գողական աշխարհին պատկանելու» համար պատիժը, իսկ նրա հետ համագործակցությունը քրեորեն պատժելի է դառնում: Օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը կառավարությունն արդեն ներկայացրել է խորհրդարանի դիտարկմանը:
Փոփոխությունների համաձայն՝ «գողական աշխարհին պատկանելիության» համար 7-10 տարվա ազատազրկում է նախատեսվում գործող 5-8 տարվա փոխարեն: Խստացվում է պատիժը նաև «օրենքով գողերի» համար. գործող 7-10 տարվա ազատազրկումը կփոխարինվի 9-15 տարվա ազատազրկմամբ:
Օրենսդրության խստացումը կվերաբերի ոչ միայն հենց «գողական աշխարհին»: Քրեորեն պատժելի կլինի «քրեական աշխարհի» հետ ցանկացած «համագործակցություն»:Օրինակ, Վրաստանում լայնորեն տարածված է «օրենքով գողերի ներգրավմամբ» հարցեր լուծելու պրակտիկան:Այսուհետ գողական աշխարհի ներկայացուցչին որևէ վեճ կարգավորելու խնդրանքով դիմած անձն ինքն է պատասխանատվության ենթարկվելու՝ Քրեական օրենսգրքի համաձայն: Իսկ ներկայիս գործող օրենքը ենթադրում է «օրենքով գողի» դեմ գործի հարուցում, որը որպես միջնորդ է հանդես եկել:
Օրենսդրական նախաձեռնությունն այլ նորարարություններ էլ է պարունակում: Օրինակ, եթե «օրենքով գողը» համաձայնի համագործակցել ծանր կամ առանձնակի ծանր հանցագործության հետաքննման հարցում, նա կազատվի քրեական պատասխանատվությունից:
Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի խոսքով՝ «գողական աշխարհի» հետ կապերի համար պատժի խստացումը թելադրված է այն մարտահրավերներով, որոնց վերջերս բախվում է Վրաստանը: «Քրեական մտածելակերպն ու կազմակերպված հանցավորությունը լուրջ խոչընդոտներ են առաջացնում երկրի համար: Այդ թվում՝ տնտեսության զարգացման, առողջ ապրելակերպի ներդրման և այլ ուղղությունների համար»,-կարծում է նա:
Օրենսդրական նախաձեռնության քննարկման ընթացքում վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում երբեք չի արմատավորվի գողական մտածելակերպը: «Դա բացառված է: Այդ հարցի լուծման համար մենք գործելու ենք անզիջում կերպով և անողոքաբար, քանի որ խնդիրը վերաբերում է մեր քաղաքացիների շահերին, նրանց խաղաղ կյանքին, մեր երկրի ապագային»,-ասել է Կվիրիկաշվիլին։
Վրաստանում գողական աշխարհի հետ կապերի համար կպատժեն
Վրաստանում խստացվում է «գողական աշխարհին պատկանելու» համար պատիժը, իսկ նրա հետ համագործակցությունը քրեորեն պատժելի է դառնում: Օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը կառավարությունն արդեն ներկայացրել է խորհրդարանի դիտարկմանը:
Փոփոխությունների համաձայն՝ «գողական աշխարհին պատկանելիության» համար 7-10 տարվա ազատազրկում է նախատեսվում գործող 5-8 տարվա փոխարեն: Խստացվում է պատիժը նաև «օրենքով գողերի» համար. գործող 7-10 տարվա ազատազրկումը կփոխարինվի 9-15 տարվա ազատազրկմամբ:
Օրենսդրության խստացումը կվերաբերի ոչ միայն հենց «գողական աշխարհին»: Քրեորեն պատժելի կլինի «քրեական աշխարհի» հետ ցանկացած «համագործակցություն»: Օրինակ, Վրաստանում լայնորեն տարածված է «օրենքով գողերի ներգրավմամբ» հարցեր լուծելու պրակտիկան: Այսուհետ գողական աշխարհի ներկայացուցչին որևէ վեճ կարգավորելու խնդրանքով դիմած անձն ինքն է պատասխանատվության ենթարկվելու՝ Քրեական օրենսգրքի համաձայն: Իսկ ներկայիս գործող օրենքը ենթադրում է «օրենքով գողի» դեմ գործի հարուցում, որը որպես միջնորդ է հանդես եկել:
Օրենսդրական նախաձեռնությունն այլ նորարարություններ էլ է պարունակում: Օրինակ, եթե «օրենքով գողը» համաձայնի համագործակցել ծանր կամ առանձնակի ծանր հանցագործության հետաքննման հարցում, նա կազատվի քրեական պատասխանատվությունից:
Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի խոսքով՝ «գողական աշխարհի» հետ կապերի համար պատժի խստացումը թելադրված է այն մարտահրավերներով, որոնց վերջերս բախվում է Վրաստանը: «Քրեական մտածելակերպն ու կազմակերպված հանցավորությունը լուրջ խոչընդոտներ են առաջացնում երկրի համար: Այդ թվում՝ տնտեսության զարգացման, առողջ ապրելակերպի ներդրման և այլ ուղղությունների համար»,-կարծում է նա:
Օրենսդրական նախաձեռնության քննարկման ընթացքում վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում երբեք չի արմատավորվի գողական մտածելակերպը: «Դա բացառված է: Այդ հարցի լուծման համար մենք գործելու ենք անզիջում կերպով և անողոքաբար, քանի որ խնդիրը վերաբերում է մեր քաղաքացիների շահերին, նրանց խաղաղ կյանքին, մեր երկրի ապագային»,-ասել է Կվիրիկաշվիլին։
Աղբյուրը՝ jam-news.net