Իրանում «Մոհաջեր-6» ԱԹՍ-ի զանգվածային արտադրություն են սկսել
Իրանում «Ղայեմ» կառավարվող ռումբերով զինված «Մոհաջեր-6» անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրություն են սկսել։ Անօդաչուների արտադրական գծի բացման պաշտոնական արարողությունը անցկացվել է փետրվարի 5-ին։ Այս մասին տեղեկացնում է Իրանի ՊՆ կայքը։
«Մոհաջեր-6» ԱԹՍ-ն Իրանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել էր 2017թ. ապրիլին։
Նկատենք, որ անօդաչու թռչող սարքերի նախագծումն Իրանում արդեն կայացած ճյուղ է, իրանցի մասնագետների պատրաստած հարվածային անօդաչուները կիրառվում են նաև Սիրիայում և Իրաքում։

Աղբյուրը՝ razm.info