Haberler. Սիրիայի քրդական ուժերն զենք են ստանում 19 պետությունից
Այն բանից հետո, երբ Թուրքիայի կողմից Աֆրինում սկսված ռազմական գործողությունների ընթացքում քրդական ուժերը խոցեցին Թուրքիայի զինուժի տանկերից մեկը, թուրքական կողմը սկսել է հետաքննություն՝ պարզելու համար, թե որ երկրներն են փոխանցել այդ զենքերը քրդական կողմին:
«Haberler» լրատվամիջոցի պնդմամբ՝ Սիրիայի քրդական ուժերը զենքեր են ստացել 19 երկրից, որոնք հանդիսանում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ստեղծված դաշնակցային ուժերի անդամներ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ:
Քրդերին տրամադրվող զենքերի մեջ կան նաև ռուսական արտադրության հակատանկային հրթիռներ:
Նույն աղբյուրի համաձայն՝ քրդական ուժերին տրամադրված զենքերն են՝ ըստ ծագման երկրի.

«9К135 Корнет-Э» հակատանկային հրթիռ (Ռուսաստան)
«Milan» հակատանկային հրթիռ(Ֆրանսիա, Գերմանիա)
«AT-13 Metis-M (9K115-2)» հակատանկային հրթիռ (Ռուսաստան, Չինաստան)
«BGM-71 TOW» հակատանկային հրթիռ (ԱՄՆ)
«Фагот» հակահրթիռային համակարգ (Ռուսաստան)
«M79 OSA.» (նախկին Հարասլավիա)
« AT4 » (Շվեյցարիա)
Հիշեցնենք, որ թուրքական տանկի խոցման հետևանքով սպանվել էր 5 թուրք զինվոր:
Աղբյուրը` Ermenihaber.am