Ադրբեջանի «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը» կբոյկոտի ապրիլի 11-ի ընտրությունները
Ադրբեջանի «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը» որոշել է բոյկոտել ապրիլի 11-ին նշանակված նախագահական ընտրությունները: Ադրբեջանական ընդդիմադիր ուժը մտադիր է բողոքի ակցիաներ սկսել նախընտրական քարոզարշավի դեմ, «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին:
«Ապրիլի 11-ին արտահերթ ընտրություններ նշանակելը մենք գնահատում ենք որպես ընտրական ինստիտուտի ծաղրում, որպես ընտրական ինստիտուտի, դրա մնացորդների ոչնչացում», - հայտարարել է Հասանլին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հիշեցնենք, երեկ անսպասելի որոշում է կայացրել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել 2018 թվականի ապրիլի 11-ին․ ավելի վաղ իշխանությունները նախագահական ընտրությունների անցկացման օր էին հայտարարել այս տարվա հոկտեմբերի 17-ը։

Աղբյուրը՝ Ազատություն