4 կանանց մասնակցությամբ ծեծկռտուք՝ Արտաշատի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի տան դիմաց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 5-ին, կանանց մասնակցությամբ ծեծռկտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին քաղաքացիների կողմից ահազանգ է հնչել, որ Արտաշատ քաղաքի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի տան դիմաց մի քանի կանայք վիճաբանում են և իրար հարվածներ հասցնում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն են տեղափոխել Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի բնակիչնր՝ 47-ամյա Գայանե Մանուկյանին, 22-ամյա Կարինե Մելիքյանին, 45-ամյա Աննա Արամյանին և մշտական բնակության վայր չունեցող 56-ամյա Սիրանույշ Դավթյանին։ Պարզվել է, որ նշված անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջիններս միմյանց հարվածներ են հասցրել՝ պատճառելով միմյանց մարմնական վնասվածքներ։
Փաստի առթիվ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Բոլոր կանանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր։