Արցախցի երիտասարդ դաշնակահարուհին միջազգային մրցույթում արժանացել է ոսկե մեդալի
Արցախցի երիտասարդ դաշնակահարուհի Անահիտ Առուշանյանը փետրվարի 3-ին մասնակցել է Նյու-Յորքի «Կարնեգի Հոլում» կայացած «Forte international competition» միջազգային մրցույթ-համերգին և արժանացել առաջին մրցանակի, ինչպես նաև հատուկ մրցանակի՝ լավագույն կատարողական տեխնիկայի համար և ոսկե մեդալի:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից:
Հիշեցնենք, որ Անահիտ Առուշանյանը մի շարք միջազգային մրցույթների հաղթող է: Միայն 2017 թվականին Վրաստանում Մոցարտին նվիրված միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի, Կանարյան կղզիներում հոկտեմբերին կայացած իսպանական ամենամյա միջազգային «Stars at Tenerife» (Տեներիֆեի աստղերը) մրցույթ-փառատոնին՝ «Գրան-պրի» մրցանակի, իսկ նոյեմբերին ԱՄՆ-ում կայացած «Մանհեթեն» միջազգային երաժշտական մրցույթում՝ առաջին մրցանակի: