Աշխարհ

06.02.2018 20:44


Էրդողան խոսել է նախապատրաստվող նոր ռազմական օպերացիայի մասին

Էրդողան խոսել է նախապատրաստվող նոր ռազմական օպերացիայի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովին, որի ընթացքում խոսել է Սիրիայում պաշտոնական Անկարայի հետագա ծրագրերի մասին:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Էրդողանը հայտնել է, որ այս պահին Աֆրինում սպանված քուրդ զինյալների թիվը մոտենում է 1000-ի: Թուրքիայի նախագահը խոստովանել է, որ Թուրքիայի բանակը ևս ունի կորուստներ:

«Մենք Սիրիայի հետ ունենք 911 կմ-ոց սահման: Մինչև հիմա մաքրել ենք 700կմ-ը: Մենք կանգնած ենք ահաբեկչական կազմակերպությունների կրակի դիմաց: ԱՄՆ-ն դա գիտի՞, չի տեսնո՞ւմ: Օբաման էլ մեզ հետ ճիշտ չխոսեց: Թրամփն էլ է նույն ճանապարհով գնում: Լավ, իսկ ինչ է, ո՞ւմ եք այստեղ բերել: Սիրիայի քրդական ուժերի՞ն, PKK-ի՞ն: Հետո էլ ասում եք, թե Մանբիչ չմտնեք: Տո մենք գալու ենք Մանբիչ, որպեսզի այն վերադարձնենք դրա իսկական տերերին»,-շեշտել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ Մանբիչն այժմ գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը