Վրաստանի վարչապետը հորից 50 հազար դոլար է նվեր ստացել
Բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց մասին 2017 թվականի հայտարարագրի համաձայն, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Քարթու բանկում մարել է ունեցած վարկը՝ 19 745 ԱՄՆ դոլար (մոտ 50 հազար լարի): Վարչապետի տարեկան աշխատավարձը կազմում է 51 հազար լարի:
Նույն հայտարարագրում նշված է, որ Կվիրիկաշվիլին 2017 թվականին հորից 50 հազար դոլար է նվեր ստացել: Հայտարարագրի համաձայն, Քարթու բանկում ունեցած աշխատավարձի բանկային հաշվեհամարին նա ունի 4 հազար 686 լարի:
Նշվում է նաև, որ Կվիրիկաշվիլին Թբիլիսիում երկու բնակարան ունի, որոնցից մեկը 2005 թվականին գնել է 100 հազար լարիով, իսկ մյուսը` 2006 թվականին՝ 80 հազարլարիով: Բացի այդ, Կվիրիկաշվիլին 2007 թվականին 36 հազար 500 լարի արժողությամբ հողամաս է ձեռք բերել Դուշեթիում: Հիշյալ տարածքում նա 2010 թվականին սկսել է առանձնատուն կառուցել՝ ծախսելով 100 հազար լարի:
Վրաստանի վարչապետը հորից 50 հազար դոլար է նվեր ստացել
Բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց մասին 2017 թվականի հայտարարագրի համաձայն, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Քարթու բանկում մարել է ունեցած վարկը՝ 19 745 ԱՄՆ դոլար (մոտ 50 հազար լարի): Վարչապետի տարեկան աշխատավարձը կազմում է 51 հազար լարի:
Նույն հայտարարագրում նշված է, որ Կվիրիկաշվիլին 2017 թվականին հորից 50 հազար դոլար է նվեր ստացել: Հայտարարագրի համաձայն, Քարթու բանկում ունեցած աշխատավարձի բանկային հաշվեհամարին նա ունի 4 հազար 686 լարի:
Նշվում է նաև, որ Կվիրիկաշվիլին Թբիլիսիում երկու բնակարան ունի, որոնցից մեկը 2005 թվականին գնել է 100 հազար լարիով, իսկ մյուսը` 2006 թվականին՝ 80 հազար լարիով: Բացի այդ, Կվիրիկաշվիլին 2007 թվականին 36 հազար 500 լարի արժողությամբ հողամաս է ձեռք բերել Դուշեթիում: Հիշյալ տարածքում նա 2010 թվականին սկսել է առանձնատուն կառուցել՝ ծախսելով 100 հազար լարի:
Աղբյուրը՝ aliq.ge