Կապանում Mercedes-ը կամրջից գլորվելով՝ հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 3 վիրավոր
Փետրվարի 7-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 33 ՕՕ 541 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի Բանավան թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 6 մետր բարձրություն ունեցող կամրջից գլորվել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:
Վիրավորներից երկուսին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, իսկ մեկ վիրավորին և մահացածին՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։