24-ամյա վարորդը Нива-ով վրաերթի է ենթարկել 22-ամյա աղջկա․ բժիշկները պայքարում են վերջինի կյանքի համար
Երեկ՝ փետրվարի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ծաղկունք թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Արման Սարգսյանը ՃՈ անշարժ պահակետի (ժողովրդին հայտնի Աբովյանի գաի պոստի) մոտ՝ հետիոտնի համար նախատեսված վայրում, իր վարած ВАЗ 2121 մակնիշի 01 VՍ 070 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ՝ 22-ամյա Աննա Հայրյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։