Լրահոս

09.02.2018 08:35


Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը կշարունակի քննել Սամվել Բաբայանի դիմումը

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը կշարունակի քննել Սամվել Բաբայանի դիմումը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր կշարունակի քննել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դիմումը: Նախորդ նիստում Բաբայանը հայտարարել էր, որ ինքը պաշտպանվելու կարիք չունի, որովհետև հանցագործություն չի կատարել։

-Քաղաքական իրավիճակի թեժացումն էր պատճառը, որ ինձ մեղադրանքներ ներկայացրեցին,-հավելել էր նա։

Հիշեցնենք, որ 2017թ․ նոյեմբերի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սամվել Բաբայանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։

Նրա փաստաբան Ավետիս Քալաշյանը դիմել է Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և երկու մեղադրանքով էլ կայացնել արդարացման դատական ակտ՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը