Լրահոս

09.02.2018 10:27


Խոշոր հրդեհ Երևանում. տան 63-ամյա բնակիչը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Խոշոր հրդեհ Երևանում. տան 63-ամյա բնակիչը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավաման կնտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Քրիստափորի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 9 տանը հրդեհ է բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները վառվող տան հարևանությամբ բնակվող քաղաքացիների օգնությամբ տանից դուրս են բերել 63-ամյա Աշոտ Ս.-ին, ում օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, այնուհետև նրան տեղափոխել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։

Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ տուժած Աշոտ Ա.-ի վիճակը գիտական կենտրոնում գնահատում են ծայրահեղ ծանր։ Հրշեջները մի քանի ժամ պայքարել են նախ՝ կրակի տարածման, այնուհետև կանխման դեմ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը