Տնտեսական

09.02.2018 12:36


Խորհրդարանն ընդունեց աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող օրինագիծը

Խորհրդարանն ընդունեց աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող օրինագիծը

Ազգային ժողովն այսօր Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է աջ ղեկով մեքենաների ներմուծումը ժամանակավոր արգելող օրենքի նախագիծը:

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագծին կողմ է քվեարկել 63, դեմ՝ 34 պատգամավոր:

Նախատեսվում է 2018թ. ապրիլի 1-ից մինչև 2018թ. հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ: 2018 թ. ապրիլի 1-ից ՀՀ-ում արգելվելու է աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների հաշվառումը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը