Հարցազրույց

09.02.2018 21:00


Որքանով է ճիշտ Մխիթարյանի վերաբերյալ տեղեկատվությունը Վիքիպեդիայում (տեսանյութ)

Որքանով է ճիշտ Մխիթարյանի վերաբերյալ տեղեկատվությունը Վիքիպեդիայում (տեսանյութ)

«Արսենալի» մամուլի քարտուղարությունը նոր տեսանյութ է հրապարկել թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին` փորձելով նրան ավելի ճանաչելի դարձնել ակումբի երկրպագուների համար:

«Զինագործների» մամուլի քարտուղարությունը Վիքիպեդիա ինտերնետ-հանրագիտարանից տեղեկություններ է ներկայացրել Մխիթարյանի մասին, որոնք հայ ֆուտբոլիստը կա՛մ հերքել, կա՛մ հաստատել է.

- Ճի՞շտ է, որ դուք շատ ֆուտբոլային ընտանիքից եք:

- Այո՛, ճիշտ է: Մայրս աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ քույրս` ՈՒԵՖԱ-ում:

- Ճի՞շտ է, որ 14 տարեկանում դուք եղել եք Սան Պաուլոյում:

- Ճիշտ է, որ ես եղել եմ Բրազիլիայում: Մարզվել եմ «Սան Պաուլոյի» մարզաբազայում, երբ 13 տարեկան էի: Ես մարզվել եմ Էռնանեսի ու Անդերսոնի հետ, որը խաղացել է «Ինտերում», «Յուվենտուսում», «Լացիոյում», հիմա, կարծեմ, Չինաստանում է:

- Ճի՞շտ է, որ դուք արագավազորդ կլինեիք, եթե ֆուտբոլիստ չդառնայիք:

- Ո՛չ, դա ճիշտ չէ: Դա իմ մասին չէ:

- Դուք Հայաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստ եք ճանաչվել 2009-ին և 2011-ից 2017 թվականներին: Ի՞նչ էր պատահել 2010-ին:

- Նրանք պարզապես փոխել էին կանոնակարգը և պարգևատրում էին միայն Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին:

- Ճի՞շտ է, որ ձեր մանկության երազանքն իրավաբան դառնալն էր:

- Այո՛, դա իմ երազանքներից մեկն էր: Բայց դրա համար դեռ ուշ չէ: Ֆուտբոլային կարիերայից հետո, միգուցե, աշխատեմ որպես իրավաբան:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը