Արտաշատում տեղակայված ՌԴ զորամասի աշխատակցուհին «Nissan»-ով բախվել է ծառերին և կողաշրջվել. նա և իր 4 տարեկան երեխան հոսպիտալացվել են
Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի 34 MN 954 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում, դեպի Երասխ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել ջրատար խողովակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով միջին տարիքի կին է եղել, և ավտոմեքենայում գտնվող 4 տարեկան երեխան, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդը աշխատում է Արտաշատում տեղակայված ՌԴ զորամասում, իսկ վիրավոր ուղևորն էլ նրա երեխան է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։