Լրահոս

12.02.2018 14:58


Ոստիկանության N զորամասի մոտ 19-ամյա վարորդը BMW-ով բախվել է բետոնե պատին, այնուհետև էլեկտրասյանը. կան վիրավորներ

Ոստիկանության N զորամասի մոտ 19-ամյա վարորդը BMW-ով բախվել է բետոնե պատին, այնուհետև էլեկտրասյանը. կան վիրավորներ

Երեկ՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության N զորամասի մոտ, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 19-ամյա Անդրանիկ Ավետիսյանը իր վարած BMW 320 I մակնիշի 70 DO 500 համարանիշի ավտոմեքենայով բախվել է նախ` բետոնե պատին, այնուհետև` էլեկտրասյանը, ինչի հետևանքով մեքենայի առջև աջ անվահեծանը կոտրվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ավետիսյանը և նրա ուղևորներ՝ 18-ամյա Նարեկ Հախեյանն ու 21-ամյա Էրիկ Հախեյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը