Լրահոս

12.02.2018 18:44


Մալականի այգում 26-ամյա տղան կախվել է պարտքերի պատճառով․ նոր մանրամասներ

Մալականի այգում 26-ամյա տղան կախվել է պարտքերի պատճառով․ նոր մանրամասներ

Արաբկիր վարչական շրջանում գտնվող Մալականի այգու տարածքում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում:

Դեպքի վերաբերյալ հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ահազանգ է ստացվել և այս պահին օպերատիվ-քննչական խումբը դեպքի վայրում է: ՔԿ-ից նաև փոխանցեցին, որ տուժողի ինքնությունը պարզվել է՝ 26-ամյա երիտասարդ է:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տուժողը մորը sms հաղորդագրություն է գրել, որով հայտնել է, որ պարտքեր ունի և էլ չի դիմանում:

Ընդ որում` երիտասարդը ամուսնացած է եւ մանկահասակ երեխա ունի:

Տուժողի մոտ նաեւ գրություն է հայտնաբերվել՝ հեռախոսահամարներով, որոնցով կկարողանան իր հարազատներին հայտնել դեպքի մասին, բացի այդ էլ եղբորը հասցեագրված գրությամբ խնդրել է մեղավորներ չփնտրել:

Այս խորագրի վերջին նյութերը