Լրահոս

13.02.2018 11:28


Գավառում բազմաթիվ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա քաղաքացի

Գավառում բազմաթիվ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա քաղաքացի

SHAMSNYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 12-ին, Գավառի բժշկական կենտրոնից ստացված հաղորդման փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։00-ին նշված կենտրոնից Ոստիկանության Գավառի բաժին հայտնել են, որ «զույգ ստորին վերջույթների և կոնքի բազմաթիվ հրազենային վիրավորումներ, աջ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, աջ ազդրի վերին երրորդականի օտար մարմին /գնդակ/» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացին Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ՝ 31-ամյա Հայրապետ Հարությունյանն է։ Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Մկրտչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները։

Այս խորագրի վերջին նյութերը