Գավառում կրակոցների հետևանքով վնասվածք ստացած տղամարդը նախկինում դատապարտվել է մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար
Գավառում բազմաթիվ հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 31-ամյա Հայրապետ Հարությունյանը նախկինում դատապարտված է եղել:
2013թ. մարտին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը) 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրանքի՝ նա, ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվելով, 2012 թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում հանդիպել է համագյուղացի Գեղամ Վարդանյանին և հարցրել, թե ուր է, չի երևում: Վերջինս պատասխանել է, թե նրա ինչ գործն է, որից հետո լեզվակռիվ է սկսվել, քաշքշել են միմյանց, որի ընթացքում Գեղամ Վարդանյանը Հայրապետ Հարությունյանի մոր հասցեին հայհոյանքներ է հնչեցրել: Դրան ի պատասխան՝ Հայրապետ Հարությունյանն իր մոտ եղած ծալովի դանակով 4 հարված է հասցրել Գեղամ Վարդանյանին:
Հայրապետ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրությամբ էր հանդես եկել հայտնելով, որ նախօրեին ժամը 21:10-ին, «Գավառ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «զույգ ստորին վերջույթների և կոնքի բազմաթիվ հրազենային վիրավորումներ, աջ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, աջ ազդրի վերին երրորդականի օտար մարմին /գնդակ/» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Նախնական տվյալներով՝ Գավառի բնակիչ Հ.Հարությունյանը հրազենային վնասվածքն ստացել է նույն քաղաքի բնակիչներից մեկի տանն արձակված կրակոցների հետևանքով։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակոցի հետքեր, փայտի վառարանում՝ տրորված գնդակ, դրսի արտաքնոցում՝ 6 հատ պարկուճ և արնանման հետքեր:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, մեկ անձ ձերբակալվել է՝ հանցագործությունը պարտակելու կասկածանքով:
Իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ կրակոցներ արձակած անձի ինքնության վերաբերյալ և հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։