Լրահոս

14.02.2018 18:26


Գավառում բժիշկներն ամուսնուն հայտնել են, որ հղի կնոջ պտուղը մահացած է, նա էլ հաշվեհարդար է տեսել ընդունարանի բուժքրոջ հետ

Գավառում բժիշկներն ամուսնուն հայտնել են, որ հղի կնոջ պտուղը մահացած է, նա էլ հաշվեհարդար է տեսել ընդունարանի բուժքրոջ հետ

Այսօր՝ փետրվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Ոստիկանության Գավառի բաժին Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ընդունարանում վիճաբանել է բուժքրոջ հետ և ձեռքին եղած հեռախոով հարվածել նրան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ ահազանգը տվել է բուժքույր, Գավառ քաղաքի Ազատության փողոցի բնակիչ, 41-ամյա Նելա Վարդանյանը։ Պարզվել է նաև, որ նրան հեռախոսով հարվածել է Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի 31-ամյա բնակիչը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ Ա. Հակոբյանը իր հղի կնոջը տեղափոխել է Գավառի բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ էլ որոշ ժամանակ անց ամուսնուն տեղեկացրել են, որ պտուղը մահացած է, իսկ կնոջն էլ վիրահատել են։ Ամուսինն էլ, այլ ելք չունենալով, ծննդատնից իջել ու բարկությունը թափել է ընդունարանի քրոջ վրա։

Փաստի առթիվ Ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Վանիկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը