Լրահոս

15.02.2018 14:26


Մայրն ու 9 տարեկան աղջիկը Դավթաշենի կամրջից իրենց ցած են նետել

Մայրն ու 9 տարեկան աղջիկը Դավթաշենի կամրջից իրենց ցած են նետել

Այսօր՝ փետրվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ կնոջ և աղջկա դիեր կան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են միջին և երիտասարդ տարիքի կնոջ դիեր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք մայր ու դուստր էին։ Մայրը 37 տարեկան էր, իսկ դուստրը՝ 9 տարեկան։ Ըստ նախնական տեղեկությունների, վերջիններս ինքնասպանություն գործելու նպատակով կամրջից իրենց ցած են նետել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչներ՝ 37-ամյա Գ. Հ.-ն և նրա աղջիկը՝ 9-ամյա Ա. Հ-ն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մայր ու աղջիկ 3 օր էր, որպես անհայտ կորած որոնվում էին Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը