Լրահոս

15.02.2018 19:11


Վանաձորում 51–ամյա տղամարդը որսորդական հրացանով ինքնասպան է եղել

Վանաձորում 51–ամյա տղամարդը որսորդական հրացանով ինքնասպան է եղել

Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության հերթապահ խումբը Դիմաց թաղամասում գտնվող տներից մեկի հարակից խորդանոցից հրազենային վնասվածքով տղամարդու դի է տեղափոխել հիվանդանոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տան խորդանոցում հայտնաբերել են 51-ամյա Ղազար Ս.-ի դին, ով ըստ նախնական տեղեկությունների՝ որսորդական հրացանով ինքնասպան է եղել:

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հրազենը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է և նշանակվել են մի շարք փորձաքննություներ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը