Երևանի գիշերային ակումբում վնասազերծել են «Մակարով»-ից կրակոցներ արձակած 28-ամյա երիտասարդին
Այսօր՝ փետրվարի 16-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում գտնվող «Վ.Վ.» կարաոկե գիշերային ակումբում խուլիգանություն է տեղի ունենում, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կենտրոնի ոստիկանները կարողացել են ակումբի ներսում վնասազերծել զինված երիտասարդին, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Կենտրոնական բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը Նոր Խարբերդի բնակիչ՝ 28-ամյա Եղիշե Խաչատրյանն է։ Նրա մոտ հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակը հետաքննիչի որոշմամբ առգրավվել է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։