Լրահոս

16.02.2018 19:47


ԵՊՀ-ում՝ իր աշխատասենյակում, ծեծի է ենթարկվել փոխդեկանը․ Արցախի բարձրաստիճան պաշտոնյայի դստերը տարօրինակ առաջարկութուններ էր արել

ԵՊՀ-ում՝ իր աշխատասենյակում, ծեծի է ենթարկվել փոխդեկանը․  Արցախի բարձրաստիճան պաշտոնյայի դստերը տարօրինակ առաջարկութուններ էր արել

Քիչ առաջ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բուհի Ռոմանո-գերմանական ֆակուլտետի իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել փոխդեկան, 37-ամյա Գևորգ Բարսեղյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ փոխդեկանը ուսանողուհիներից մեկին տարօրինակ առաջարկութուններ է արել, ում հայրն էլ Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյա է և ուսանողուհին այդ մասին տեղեկացրել է իր բարեկամներին, ովքեր էլ եկել են համալսարանի Ռոմանո-գերմանական ֆակուլտետի վարչական շենք ու իր աշխատասենյակում հորդորել են փոխդեկանին, որպեսզի այլևս նման պահվածք չցուցաբերի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Բարսեղյանը մարզական մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանի տղան է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը