Լրահոս

17.02.2018 10:44


Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. 71-ամյա հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. 71-ամյա հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Երեկ՝ փետրվարի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 31-ամյա Արտյոմ Սերոբյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում իր վարած Opel Astra մակնիշի 35 MF 712 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արտաշատ քաղաքի բնակիչ 71-այա Յաշա Բուրչիյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության ծառայություն և օգնել վրաերթի ենթարկածին տեղափոխել հիվանդաոց, սակայն ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվաշի 2 մասի հատկանիշներով: Վարորդ Ա. Սերոբյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը