19-ամյա զինծառայողը կասկածվում է 16-ամյա աղջկան հղիացնելու մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության տարածքային բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել 16-ամյա Ն. Ա.-ի հետ սեռական հարաբերություններ ունենալու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 16-ին, նշված տարածքի ոստիկանության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, 19-ամյա Է. Ա.-ն սեռական հարաբերություններ է ունեցել իրենց վարչական շրջանում գործող քաղաքի դպրոցներից մեկի 8-րդ դասարանի աշակերտուհի, 16-ամյա Ն. Ա.-իհետ, ով, ըստ բժիշկների հայտարարության, հղիացել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են երեխային և նրա մորը, ովքեր հրավիրվել են ոստիկանություն և կատարվածի մասին տեղեկություններ հայտնել: Փաստի առթիվ տարածքի ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
19-ամյա զինծառայողը կասկածվում է 16-ամյա աղջկան հղիացնելու մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության տարածքային բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել 16-ամյա Ն. Ա.-ի հետ սեռական հարաբերություններ ունենալու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 16-ին, նշված տարածքի ոստիկանության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, 19-ամյա Է. Ա.-ն սեռական հարաբերություններ է ունեցել իրենց վարչական շրջանում գործող քաղաքի դպրոցներից մեկի 8-րդ դասարանի աշակերտուհի, 16-ամյա Ն. Ա.-ի հետ, ով, ըստ բժիշկների հայտարարության, հղիացել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են երեխային և նրա մորը, ովքեր հրավիրվել են ոստիկանություն և կատարվածի մասին տեղեկություններ հայտնել: Փաստի առթիվ տարածքի ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: