Ամուսինը ծեծել է կնոջը՝ վերջինիս կողմից մեքենան անվարժ վարելու հարցի հետ կապված
Ներընտանեկան ծեծի հերթական գործով կայացվել է մեղադրական դատավճիռ՝ տուգանքի նշանակմամբ:
Ծեծը ծագել է՝ ավտոմեքենան կնոջ կողմից անվարժ վարելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ: Ի դեպ, գործը հարուցվել է կնոջ հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա:
Այսպես, ըստ մեղադրանքի, որ Արսենը 2017 թվականի հոկտեմբերի 27-ին` ժամը 14-ի սահմաններում, իր բնակարանում կնոջ հետ կենցաղային շարժառիթով` ավտոմեքենան վերջինիս կողմից անվարժ վարելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով հարվածներ է հասցրել կնոջ դեմքին և մարմնի տարբեր շրջաններին, առաջացնելով աջ ակնակապճի դրսային անկյան շրջանի, վերին շրթունքի ձախ շրջանի, ձախ ուսահոդի առաջային մակերեսի արյունազեղումներ` կնոջ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Առաջադրված մեղադրանքում Արսենն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և օգտվելով իր իրավունքից՝ հրաժարվել ցուցմունք տալուց` խնդրելով հիմք ընդունել նախաքննությամբ տված ցուցմունքները:
Իսկ նախաքննական ցուցմունքում ամբաստանյալը հայտնել էր, որ 2017 թվականի հուլիսին կնոջ եղբայրը նրա համար ավտոմեքենա է գնել: Բազմիցս կնոջն ասել է, որ ավտոմեքենան չվարի, քանի որ անվարժ է: 2017 թվականի հոկտեմբերի 27-ին` ժամը 14-ի սահմաններում, ավտոմեքենան վարելու հարցի շուրջ իր և կնոջ միջև վիճաբանություն է առաջացել, որի ժամանակ կնոջն ասել է, որ մեքենան այլևս չվարի: Կինը չի ընդունել իր ասածը և շարունակել է հակաճառել: Այդ ժամանակ բռնել է կնոջ ուսերից և նստեցրել բազմոցին, որից հետո հեռացել է ճաշասենյակ:
Նշել է, որ 2017 թվականի հոկտեմբերի 29-ին կրկին վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում մեկ անգամ ապտակել է նրան:
Տուժողը՝ կինն, իր հերթին հայտնել է, որ եղբոր կողմից իրեն ավտոմեքենա նվիրելուց հետո ամուսինն իր նկատմամբ ագրեսիվ է դարձել և ամեն պատրվակով վիճաբանել իր հետ: 2017 թվականի հոկտեմբերի 27-ին` ժամը 14-ի սահմաններում, ամուսինը հարցրել է, թե «մեքենայի յուղը խի ես փոխել»: Պատասխանել է, որ դրա անհրաժեշտությունը եղել է: Դրանից հետո ամուսինը մոտեցել է և երկու ձեռքերով հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին: Ցանկացել է դուրս գալ տնից, սակայն չի կարողացել, քանի որ ամուսինն անընդհատ հարվածում էր: Քիչ հետո վերջինս դադարեցրել է իր գործողությունները: Լվացվելու ժամանակ նկատել է, որ շրթունքը, աջ աչքը և հոնքը վնասված են:
Դատարանը հաստատված է համարել, որ ամբաստանյալը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ Ծեծը, որը չի առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) նախատեսված հետևանքներ, մեղսագրվող արարքի նկատմամբ քրեական օրենքի որակումը ճիշտ է:
Դատարանը վճռել է Արսենին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել տուգանք` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի` 50 000 ՀՀ դրամի չափով:

Աղբյուր` Փաստինֆո