Երևանում թալանել են դատավորին պատկանող «սատանայական համարանիշներով» Porsche Cayenne-ը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 18-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի Պարոնյան փողոցի բնակիչ՝ 42-ամյա Ավագ Գաբրիելյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ոստիկանությանը տեղեկացրել է, որ փետրվարի 17-ին, ժամը 22։30-ից մինչև փետրվարի 18-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակից թալանել են իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 96 ՏP 666 համարանիշի ավտոմեքենան։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի վրայից հափշտակել են դիմացի լուսարձակները։ Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Գաբրիելյանն աշխատում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավոր։