Լրահոս

19.02.2018 11:25


«Չայնի»-ի ոլորաններում մերկասառույցի պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել

«Չայնի»-ի ոլորաններում մերկասառույցի պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել

Երեկ՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 17 TC 007 համարանիշի, Mitsubishi մակնիշի 35 LR 943 համարանիշի, Mercedes մակնիշի 13 TS 013 համարանիշի ավտոմեքենաները և ճանապարհին աղ ցանող КамАЗ մակնիշի 851 SU 43 համարանիշի բեռնատարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով և բացի այդ վթարից, էլի վթարներ են եղել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը