Լրահոս

19.02.2018 18:28


Ամենապահանջված պարային հաստատության հաջողության հետքերով (լուսանկար)

Ամենապահանջված պարային հաստատության հաջողության հետքերով (լուսանկար)

Թերևս չենք սխալվի, եթե ասենք, որ ամենուրեք՝ թե՛ պարային, թե՛ ոչ պարային շրջանակներում շատ լավ են ճանաչում նրանց։
Հովհաննես Գասպարյանի անվան Պարի Ակադեմիան կամ ինչպես ժողովուրդն է կոչում՝ Հովիկ Ստուդիոն վայելում է մեծ հեղինակություն պարային ոլորտում և մշտապես բարձր վարկանիշով շարունակում է իր արվեստագիտական արշավը դեպի Հայաստանի տարբեր մարզեր ու քաղաքներ։

Մեկը մյուսի ետևից Երևանի մասնաճյուղի օրինակով բացվեցին Ակադեմիայի մասնաճյուղերը Արտաշատում, Ավշարում (Արարատում) և ահա փետրվարի 14-ից արդեն գործում է Աբովյանի մասնաճյուղը։ Ամենուրեք նրանց նախաձեռնությունները ընդունվում են մեծ ոգևորությամբ և վստահությամբ, քանզի Ակադեմիայի Մոսկվայի և մերձմոսկովյան մասնաճյուղերի ակտիվ գործունեությունը սկսած 2005 թվականից արդեն իսկ դրա բոլոր նախադրյալները ստեղծել են։

Յուրօրինակ քաղաքականության շնորհիվ Ակադեմիան այսօր Ռուսաստանում և Հայաստանում ներկայացնում է 18 մասնաճյուղի անխափան և որակյալ գործունեություն, իսկ շատ մոտ ապագայում աշխարհի ամենամեծ հայկական պարի Ակադեմիայի պրոֆեսիոնալ դպրոցները կհայտնվեն նաև Վաղարշապատում, Հրազդանում և Արմավիրում։

Եվ վերջում մեր հարցին, թե ինչով է պայմանավորված Ակադեմիայի սրընթաց վերելքը պարարվեստի երկնակամարում ակադեմիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը պատասխանեց. «Երբեք չենք մտածում այն մասին, թե ինչպես կրկնապատկել մեր հաջողությունը, իսկ թե ինչպես կրկնապատկել մեր սաների սերը պարարվեստի նկատմամբ, մեզ համար միշտ առաջնայինն է, ինչի արդյունքում էլ երևի թե ձևավորում է ժովովրդի գնահատականը մեր արվեստի նկատմամբ։ Չեմ կարող չկրկնել, որ հաջողության ամենամեծ գրավականը մեր կոնսոլիդացված թիմային աշխատանքն է, կարգապահությունը և անսահման սերը կոլեկտիվի ներսում։ Միևնույն ժամանակ ձեռքբերումներն այսքան զգալի չէին կարող լինել առանց աջակիցների և հատկապես մեր գործունեության գլխավոր և մշտական աջակից՝ «Դվին» արտադրական կազմակերպությունն՝ ի դեմս իմ լավ ընկեր Գեղամ Առաքելյանի։ Երջանիկ եմ, որ ամեն օր կարողանում եմ արթնանալ այս նուրբ ու կախարդական արվեստի աշխարհում»։

Այս խորագրի վերջին նյութերը