Լրահոս

19.02.2018 19:46


Դիմակավորված 2 անձ զենքի սպառնալիքի տակ «ՎՏԲ» բանկից հափշտակել է խոշոր չափի գումար (տեսանյութ, լրացված)

Դիմակավորված 2 անձ զենքի սպառնալիքի տակ «ՎՏԲ» բանկից հափշտակել է խոշոր չափի գումար (տեսանյութ, լրացված)

Այսօր՝ փետրվարի 19-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում 2 դիմակավորված անձ ներս են մտել Բաղրամյան պողոտա 56 հասցեում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ համար 4 մասնաճյուղ և այնտեղից հափշտակել մոտ 8 մլն դրամ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի175 հոդվածի 3-րդ մասի 1 կետի հատկանիշներով:

Բանկի աշխատակիցները նշում էին, որ դիմակավորվածները եղել են զինված:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

***

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ փետրվարի 19-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, զինված երկու անձ մուտք է գործել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի թիվ 4 մասնաճյուղ և աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ ավազակային հարձակմամբ, հափշտակել առանձնապես խոշոր չափի գումար։ Պատճառված վնասի չափը հստակեցվում է. ըստ նախնական հաշվարկների՝ հափշտակվել է շուրջ 8,5 մլն դրամի տարբեր արտարժույթի գումար։

Դեպի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ստեղծվել քննչական խումբ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել մասնաճյուղի տարածքում գործող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։

Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրենք ավելի ուշ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը