Հաճախորդը սուրճ է հյուրասիրել վարորդին, ում ինքնազգացողությունը վատացել է. վարորդը ուշքի գալով՝ պարզել է, որ իրեն թալանել են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել փետրվարի 18-ին Արմենիա բժշկական կենտրոնից Ոստիկանության Սևանի բաժին հայտնած տեղեկատվության փաստով: Ժամը 15:30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից Սևանի Ոստիկանություն հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 63 բրիգադը «թունավորում անհայտ էթոլոգիայի» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ, 44-ամյա Միսակ Կարապետյանն է, ով բժիշկներին հայտնել է, որ ինքը նախօրդ օրը գտնվել է Սևան քաղաքում, որտեղ իր ինքնազգացողութունը վատացել է:
Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում պարզվել է, որ փետրվարի 17-ին ժամը 19:30-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Թումանյան փողոցից Մ. Կարապետյանը իր կողմից վարած Toyota մակնիշի 35 DT 970 համարանիշի ավտոմեքենայով իրեն անծանոթ 2 քաղաքացիների պետք է տեղափոխեր քաղաք Մարտունի: Մ. Կարապետյանը Toyota ավտոմեքենան շահագործում է որպես տաքսի: Հասնելով Աբովյանի «գայի պոստի» մոտ, ուղևորները պահանջել են, որպեսզի նա ավտոմեքենան կայանի «ԳԱԻ-մարկետ» կոչվող խանութի մոտ: Դրանից հետո ուղևորներից մեկը նշված խանութի դիմաց տեղադրված սուրճի սարքից իրեն սուրճ է հյուրասիրել, որը ինքը խմել է և շարունակել են ճանապարհը դեպի Գեղարքունիքի մարզ:
Հասնելով Չայնիի կոչվող ոլորաններ, իր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և ավտոմեքենան կայանել է ճանապարհի աջ երթևեկելի գոտում, որտեղ էլ կորցրել է գիտակցությունը: Տևական ժամանակ անց, գիտակցության գալով՝ նկատել է, որ ուղևորները հեռացել են, իսկ ավտոմեքենայի սրահից հափշտակել են իրեն պատկանոգ Samsung G1 տեսակի բջջային հեռախոսը և իր մոտ եղած գումարը: Մ. Կարապետյանը հետաքննչական բաժանմունքում հայտնել է նաև, որ իր կարծիքով, իրեն հյուրասիրած սուրճի մեջ կասկածելի նյութ են գցել, ինչից իր ինքնազգացողությունը վատացել և գիտակցությունը կորցրել է:
Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն: