Լրահոս

21.02.2018 08:44


Դավիթաշենի կամրջի վրա կանխել են 36-ամյա կնոջ ինքնասպանության փորձը

Դավիթաշենի կամրջի վրա կանխել են 36-ամյա կնոջ ինքնասպանության փորձը

Փետրվարի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգել են, որ զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ քույրը Դավիթաշենի կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները կարողացել են համոզել քաղաքացուն, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին և նրան դուրս են բերել վտանգավոր եզրագծից, ով տեղափոխվել է Ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ էլ պարզվել է, որ նա Արարատի մարզի բնակչուհի, 36-ամյա Սաթենիկ Թ.-ն է, ով անձնական խնդիրների պատճառով փորձում էր ինքնասպան լինել՝ կամրջից ցած նետվելու միջոցով:

Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը