Լրահոս

22.02.2018 16:51


Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 26-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը և 26-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 22-ի ցերեկը կա անձրևի փոքր հավանականություն, 26-27-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի փետրվարի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.60C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -22.40C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 0.30C

Ելնելով դիտված եղանակային պայմաններից՝ աշնանացան ցորենի դաշտում, հողի արդյունավետ խոնավության պաշարները (2017 թ. սեպտեմբերից մինչև 2018 թ. փետրվարի 20-ի դրությամբ) Օձունում 0-20 սմ շերտում կազմել են 28 մմ, 0-50 սմ շերտում՝ 66 մմ, Իջևանում համապատասխանաբար՝ 35 մմ, 82 մմ:

Այս խորագրի վերջին նյութերը