Երևանում բախվել են BMW X5-երը, որոնցից մեկը կողաշրջվել է. այն պատկանում է գործարար Խաչատուր Սուքիասյանին
Փետրվարի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Խորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում՝ Շիրակ հյուրանոցային համալիրի մոտ, բախվել են BMW X5 մակնիշի 01 AՏ 015 համարանիշի, BMW X5 մակնիշի 35 SQ 154 համարանիշի, Lexus մակնիշի 88 NO 888 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW X5 մակնիշի 01 AՏ 015 համարանիշի ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե ճաղավանդակներին, այնուհետև խաչմերուկը կարգավորող լուսակիրին և կողաշրջվել:
Դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ նշված վթարը այս տավա ամենաթանկ վթարն է, վնասը կազմում է 150 հազար դոլարից ավելի: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ BMW X5 մակնիշի 01 AՏ 015 համարանիշի ավտոմեքենան գործարար Խաչատուր Սուքիասյանի տղայինն է:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Lexus-ը եղել է կայանված:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։