Լրահոս

23.02.2018 12:33


Հրազդան գետից ջրասուզակները դուրս են բերել 26-ամյա երիտասարդի դի․ որոնվում էր որպես անհետ կորած

Հրազդան գետից ջրասուզակները դուրս են բերել 26-ամյա երիտասարդի դի․ որոնվում էր որպես անհետ կորած

Այսօր՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի տակ, Հրազդան գետում, դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջրասուզակները քիչ առաջ դուրս բերեցին դին, ով, պարզվեց, Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից այս տարվա հունվարի 30-ից որպես անհայտ կորած որոնվող 26-ամյա Վարդան Մնացականյանն էր, ով աշխատում էր «Ռոսիա» առևտրի կենտրոնում՝ որպես անվտանգության աշխատակից։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը