Վանաձոի Մանկավարժական համալսարանի դիմաց բախվել են 60-ամյա վարորդի Opel-ն ու 25-ամյա վարորդի Нива-ն, վերջինը գլխիվայր շրջվել է
Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան և Տիգրան Մեծի փողոցների հատման խաչմերուկում՝ Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի դիմաց, բախվել են Լոռու մարզի Լորուտ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Գեղամ Նավասարդյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 41 ՏՏ 602 համարանիշի և Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի բնակիչ՝ 60-ամյա Հովհաննես Վանյանի վարած Opel մակնիշի 09 ՍԼ 265 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Նիվան գլխիվայր շրջվել է։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վարորդները հետաքննիչի հանձնարարականով ենթարկվելու են բժշկական փորձաքննության՝ պարզելու սթափության աստիճանը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։