Ռուսաստանից 20 տոննա ցորեն տեղափոխող Iveco-ն բախվել է թուրքական բեռնատարին և կողաշրջվել
Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի Բագրատաշենի մաքսակետում։ Ժամը 03։30-ի սահմաններում 27-ամյա Ռուստամ Գաբուլաևը իր վարած Iveco մակնիշի M 214 УE 93 համարանիշի բեռնատարով դեռևս անհայտ պատճառներով կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ կողաշրջման հետևանքով բեռնատարը բախվել է Ստամբուլի բնակիչ՝ 48-ամյա Սերիֆ Օվենի վարած, կայանված վիճակում գտնվող Mercedes Actros մակնիշի 35 SGE 93 համարանիշի բեռնատար ավտոմեքենային, իսկ Iveco-ում բարձված մոտ 20 տոննա ցորենը թափվել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ցորենը տեղափոխվում էր Ալավերդի քաղաքում գտնվող հացի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկի ամբար։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ի վարորդ Ս. Օվենը ավտոմեքենան չի ապահովագրել ՀՀ տարածքում, այդ իսկ պատճառով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 100 հազար դրամով։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։