Էդուարդ Շարմազանով. «1994թ. արցախցիներից հրադադար է խնդրել հենց Ալիևի հայրը»
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադառնալով օրեր առաջ ԼՂՀ-ում կայացած լայնամասշտաբ զորավարժություններին' ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը դրանք կարևորել է մի շարք հանգամանքներով՝ այդ զորավարժություններն ամենալայնածավալն էին 1994թ. սկսած (դրանց ժամանակ ավելի շատ զինտեխնիկա է օգտագործվել, քան նույնիսկ պատերազմի ընթացքում), Արցախի բանակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հարկ եղած դեպքում կարող է պաշտպանել ԼՂՀ անկախությունը, իսկ Բաքվի «կայծակնային» պատերազմի միֆը փուչիկ է։
-Ալիև կրտսերը դասեր պետք է քաղի իր նախորդների տխրահռչակ քաղաքականությունից, որի արդյունքում Ադրբեջանը խուճապահար փախավ իր իսկ սանձազերծած պատերազմից: Մեր արևելյան հարևաններին պետք է հիշեցնեմ, որ 1994թ. արցախցիներից հրադադար է խնդրել հենց Ալիևի հայրը,-հայտարարել է Է. Շարմազանովը՝ հավելելով,-Ալիև կրտսերի հուսահատված հոխորտանքները վկայում են, որ «բորենին իր ահից է ոռնում»:

7or.am