Լրահոս

24.02.2018 21:38


Ավտոտնակում հայտնաբերվել է 44-ամյա տաքսիստի կախված դի

Ավտոտնակում հայտնաբերվել է 44-ամյա տաքսիստի կախված դի

Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Մանանդյան 1/2 շենքի բակ, որտեղ ավտոտնակում հայտնաբերել է տղամարդու կախված դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավտոտնակում կախված վիճակում հայտնաբերվածը նույն շենքի բնակիչ, 44-ամյա Գոռ. Գ.-ն է:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Գոռ Գ.-ն ամուսնացած էր, և աշխատում էր որպես տաքսու վարորդ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը