Լրահոս

25.02.2018 13:08


Ավազակային հարձակում Երևանում. բնակարանը գնելու պատրվակով մտել է տուն և սպառնացել պտուտակահանի ու դանակի միջոցով

Ավազակային հարձակում Երևանում. բնակարանը գնելու պատրվակով մտել է տուն և սպառնացել պտուտակահանի ու դանակի միջոցով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 24-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը ավազակային հարձակում է կատարել Արգիշտի փողոցի 11/4 շենքի բնակարաններից մեկի բնակչուհու նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Արթուր ներկայացած անձը բնակարանը գնելու պատրվակով այցելել է 33-ամյա Արփինե Մ.-ին և սկզբում պտուտակահանով, իսկ հետո դանակի սպառնալիքի տակ բռնություն է գործադրել Արփինե Մ.-ի նկատմամբ և նրանից հափշտակել մոտ 200 հազար դրամ արժողության iPhone 8 մոդելի բջջային հեռախոսը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կենտրոնական բաժմի ոոստիկաններն ու կենտրոնականի քննչական բաժնի քննիչնեը պարզել են, որ ավազակային հարձակում կատարողը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Նարեկ Գ.-ն: Ձեռնարկվում են նաև օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը